Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Տարածված լուսանկարը՝ կեղծիք. ծնողների շիրիմներին սգացող սիրիացի տղան

20:10, հինգշաբթի, 01 փետրվարի, 2018 թ.
Տարածված լուսանկարը՝ կեղծիք. ծնողների շիրիմներին սգացող սիրիացի տղան

Այս լուսանկարը «Թուիթեր»-ում՝ իր @americanbadu էջում հրապարակել է Սաուդյան Արաբիայում ապրող ամերիկացի մահմեդական: Նա հայտարարել է, թե այն արվել է Սիրիայում, և որ այս տղայի ծնողներն սպանվել են Ասադի ռեժիմի կողմից, իսկ տղան սգում է նրանց շիրիմների մոտ ու այնտեղ էլ գիշերում: Հրապարակումից մեկ օր չանցած՝ այն արդեն հարյուրհազարավոր կիսումներով տարածվել է համացանցի բոլոր հարթակներում:

Սակայն իրականում լուսանկարը պատկանում է երիտասարդ լուսանկարիչ Աբդուլ Ազիզ Ալ-Օթայբիին, ով ևս ապրում է Սաուդյան Արաբիայում: Հենց նրա էջից էլ վերոնշյալ ամերիկացի մահմեդականը վերցրել էր լուսանկարը: Լուսանկարում Ալ-Օթայբիի զարմիկն է, ով նույնպես սաուդցի է և կապ չունի Սիրիայի հետ: Խճածածկ թմբերը բնավ էլ գերեզմանաթմբեր չեն, պարզապես նման են դրանց:

Տարածված լուսանկարը՝ կեղծիք. ծնողների շիրիմներին սգացող սիրիացի տղան
Տարածված լուսանկարը՝ կեղծիք. ծնողների շիրիմներին սգացող սիրիացի տղան

Ի դեպ, իր լուսանկարը տեսնելով @americanbadu էջում, Ալ-Օթայբին խնդրել է օգտատիրոջը հեռացնել այն և ստացել է այսպիսի պատասխան. «Ինչու չես ուզում թողնել ամեն ինչ այնպես, ինչպես կա: Ինչու չես համաձայնվում, որ այս լուսանկարը Սիրիայից է, որ Աստծուց քո պարգևն ստանաս: Դու ուռճացնում ես խնդիրը»: Այս խոսակցությունից հետո, այնուամենայնիվ, կեղծ մեկնաբանությամբ լուսանկարը հեռացվել է, սակայն դա արդեն ոչ մի նշանակություն չի ունեցել, մինչ օրս էլ այն տարածվում է համացանցում՝ որպես ծնողների շիրիմներին սգացող սիրիացի տղայի լուսնակար:

17297 | 0
Facebook