Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Facebook-ն արգելել է կրիպտոարժույթների գովազդը

23:05, չորեքշաբթի, 31 հունվարի, 2018 թ.
Facebook-ն արգելել է կրիպտոարժույթների գովազդը

Facebook սոցցանցի ներկայացուցիչներն արգելել են սոցցանցում կրիպտոարժույթ (թվային արժույթի տեսակ, որի ստեղծումն ու վերահսկումը հիմնված են գաղտնագրային մեթոդների վրա), բինարային օպցիոններ գովազդել:

Համապատասխան կանոնները նախատեսված են Facebook-ի գովազդային նոր քաղաքականությամբ, հաղորդում է РБК-ն՝ հղում անելով ընկերության՝ արտադրանքի կարգավորման հարցերով տնօրեն Ռոբ Լեզերնին:

Լեզերնի խոսքով՝ նման միջոցները կոչված են բարձրացնել ֆինանսական արտադրանքի և ծառայությունների անվտանգությունն ու ամբողջականությունը:

Նա նաև նշել է, որ սոցցանցում «տեղ չունեն գովազդները, որոնք օգտատերերին մոլորեցնում են»:

Ավելի վաղ սոցցանցն օգտատերերին հնարավորություն էր տվել ընտրել իրենց համար վստահելի նորությունների ռեսուրսները:

8575 | 0
Facebook