Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սվանիձեն ու Շևչենկոն Ստալինի պատճառով ուղիղ եթերում ծեծել են իրար

11:40, չորեքշաբթի, 31 հունվարի, 2018 թ.
Սվանիձեն ու Շևչենկոն Ստալինի պատճառով ուղիղ եթերում ծեծել են իրար

Ռուս լրագրողներ Նիկոլայ Սվանիձեն և Մաքսիմ Շևչենկոն «Комсомольская правда» ռադիոկայանի ուղիղ եթերում «Радиорубка» հաղորդման ընթացքում ծեծկռտուք են սկսել:

Ծրագիրը նվիրված է եղել Ռուսաստանի պատմության մեջ Իոսիֆ Ստալինի դերին: Սվանիձեն հայտարարել է, որ Ստալինը մինչև Հայրենական մեծ պատերազմի սկսվելը երկիրն աղետալի վիճակի է հասցրել և Շևչենկոյին «սրիկա» է անվանել, ով ի պատասխան «դեմագոգ» է անվանել Սվանիձեին:

Դրանից հետո փոխադարձ վիրավորանքներ են հնչել և ծեծկռտուք է սկսվել: Ռադիոկայանի աշխատակիցները նրանց բաժանել են:

Ռուս լրագրողները Ստալինի պատճառով ուղիղ եթերում ծեծկռտուք են սկսել
11117 | 6
Facebook