Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ռուսաստանն ու Չինաստանն սպառնալիք են ներկայացնում ԱՄՆ-ի տնտեսության և արժեքների համար». Թրամփ

10:45, չորեքշաբթի, 31 հունվարի, 2018 թ.
«Ռուսաստանն ու Չինաստանն սպառնալիք են ներկայացնում ԱՄՆ-ի տնտեսության և արժեքների համար». Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Չինաստանը հակառակորդներ են, ովքեր սպառնալիք են ներկայացնում ամերիկյան արժեքների և տնտեսության համար: Այս մասին Թրամփն ասել է Կոնգրեսում «երկրի դրության մասին» իր ելույթի ժամանակ, հաղորդում է Սպիտակ տան կայքը:

«Ողջ աշխարհում մեզ սպառնում են մեկուսացված ռեժիմներն, ահաբեկչական խմբավորումներն ու հակառակորդները, ինչպիսիք են Չինաստանն ու Ռուսաստանը, որոնք սպառնալիք են ներկայացնում մեր շահերի, մեր տնտեսության և մեր արժեքների համար: Պայքարելով այդ վտանգների դեմ՝ մենք հասկանում ենք, որ թուլությունն ուղիղ ճանապարհ է դեպի կոնֆլիկտն, իսկ ուժն, անկասկած, ապահովում է մեր պաշտպանությունը»,- ասել է Թրամփը:

Այդ կապակցությամբ Թրամփը Կոնգրեսին խնդրել է դադարեցնել պաշտպանական բյուջեի կրճատումը:

Նա նաև նշել է, որ անհրաժեշտ է արդիականացնել միջուկային զինանոցը:

8782 | 0
Facebook