Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ադրբեջանցի օլիգարխները ևս հայտնվել են «Կրեմլյան զեկույցում»

16:20, երեքշաբթի, 30 հունվարի, 2018 թ.
Ադրբեջանցի օլիգարխները ևս հայտնվել են «Կրեմլյան զեկույցում»

ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության ներկայացրած այսպես կոչված «Կրեմլյան զեկույցում» են հայտնվել նաև ռուսաստանաբնակ ադրբեջանցի գործարարները. Վագիթ Ալեկպերով, Արաս Աղալարով, Գոդ Նիսանով, Ֆարհադ Ահմեդով և Զարահ Իլիև:

Այդ գործարարներն, ըստ ԱՄՆ ֆիննախի, սերտ համագործակցում են Կրեմլի հետ և տեսականորեն կարող են հայտնվել պատժամիջոցային ռեժիմի տակ՝ ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին Կրեմլի միջամտությանը նպաստելու համար:

Միևնույն ժամանակ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հայտարարել է, որ դեռևս նոր պատժամիջոցներ չի սահմանի ՌԴ նկատմամբ, քանի որ արդեն գործող պատժամիջոցները բավարար է համարում:

Նշենք, որ «Կրեմլյան զեկույցում» են նաև 3 հայ գործարարների անունները:

6218 | 0
Facebook