Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ն հրաժարվել է երկրների «սև ցուցակից»

11:50, երեքշաբթի, 30 հունվարի, 2018 թ.
ԱՄՆ-ն հրաժարվել է երկրների «սև ցուցակից»

ԱՄՆ-ն հրաժարվել է 11 երկրների փախստականների մուտքի արգելքի պրակտիկայից, հաղորդում է DW-ն: Այս մասին հայտարարել է ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությունը:

Ըստ նախարարության հայտարարության՝ դրա փոխարեն փախստականներն առավել մանրակրկիտ ստուգման կենթարկվեն:

2017թ. հոկտեմբերին ԱՄՆ-ն վերսկսել էր փախստականների ընդունման ծրագիրը՝ բացառություն անելով 11 երկրների փախստականների համար: Այդ երկրների ամբողջական ցուցակը մինչ օրս հրապարակված չէ: Փախստականների իրավունքների պաշտպանությա հարցերով զբաղվող կազմակերպությունների տեղեկությունների համաձայն՝ խոսքը Եգիպտոսի, Իրանի, Իրաքի, Լիբիայի, Մալիի, Հյուսիսային Կորեայի, Սոմալիի, Հարավային Սուդանի, Սիրիայի և Եմենի մասին է: Բացի Հյուսիսային Կորեայից՝ բոլոր նշված երկրները մուսուլմանական երկրներ են:

5197 | 0
Facebook