Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ն Կրեմլի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու կարիք դեռևս չի տեսնում

10:10, երեքշաբթի, 30 հունվարի, 2018 թ.
ԱՄՆ-ն Կրեմլի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու կարիք դեռևս չի տեսնում

Սպիտակ տունը ձեռնպահ է մնացել մոտ ժամանակները ՌԴ քաղաքացիների և ռուսական ընկերությունների դեմ նոր պատժամիջոցներ սահմանելուց, որոնք նախատեսված էին անցած տարի ընդունված CAATSA-ի («Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին») օրենքով, հաղորդում է Svoboda.org-ը:

ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարության համաձայն՝ պատժամիջոցների սպառնալիքը Կրեմլի նկատմամբ զսպող գործիք էր:

Պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Հեզեր Նոյերթն, իր հերթին, հայտարարել է, որ պատժամիջոցային ռեժիմի հետևանքով Ռուսաստանը միլիարդավոր դոլարներ է կորցրել ռազմարդյունաբերական արտադրության արտահանումից: Ռուսական սպառազինություն գնելուց հրաժարվել են մի քանի պետություններ:

Թրամփի վարչակազմի նման որոշումն անակնկալի է բերել Կոնգրեսի ներկայացուցիչներին՝ չնայած նրան, որ անցած ամիս պատրաստվել էր ռուսական իրավաբանական և քաղաքացիական անձանց նկատմամբ պատժամիջոցային ցուցակը, որոնք կարող էին նոր պատժամիջոցների տակ հայտնվել:

8760 | 0
Facebook