Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուսաստանը ցանկանում է Հայաստանի հետ ԱՄՆ-ից անկախ համացանց ստեղծել. ВЦИОМ

15:30, երկուշաբթի, 29 հունվարի, 2018 թ.
Ռուսաստանը ցանկանում է Հայաստանի հետ ԱՄՆ-ից անկախ համացանց ստեղծել. ВЦИОМ

Հունվարի 29-ին Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոնը (ВЦИОМ) հրապարակել է Ռուսաստանում և աշխարհում համացանցի զարգացմանը նվիրված հետազոտության արդյունքները:

Հետազոտության շրջանակներում ВЦИОМ-ը հարցրել է ռուսաստանցիներին, թե Ռուսաստանի համար ո՞ր երկրների հետ է առավել նախընտրելի անկախ համացանց ստեղծել:

Հարցման արդյունքների համաձայն՝ համագործակցության համար ռուսաստանցիների կողմից խորհուրդ տրվող երկրների շարքում է Հայաստանը, որը հավաքել է ձայների 6%-ը:

Տասնյակում են հայտնվել նաև Բելառուսը (30%), Չինաստանը (29%), Ղազախստանը (24%), Գերմանիան (19%), Ֆրանսիան (11%), Ճապոնիան (9%), Մեծ Բրիտանիան (7%), Հնդկաստանն (5%) ու ԱՄՆ-ն (5%):

7469 | 0
Facebook