ՌԴ Պետդումայում կլոր սեղանի շուրջ «Ֆաշիզմի հերոսացման դեմ պայքար և նեոնացիզմի վերածնունդ» թեմայով քննարկում է անցկացվել, որի ընթացքում միջոցառման մասնակիցները հայտարարել են Երևանում Գարեգին Նժդեհի արձանը հանելու անհրաժեշտության մասին, գրում է rusarminfo-ն:
«Вестник Кавказа» պարբերականի հաղորդմամբ՝ կլոր սեղանի շուրջ հանդես է եկել քաղաքագետ Սերգեյ Մարկովը, ով Հայաստանին մեղադրել է «ֆաշիզմը սատարելու» համար:
Մարկովը, ով հայտնի է իր ադրբեջանամետ դիրքորոշմամբ, հայտնել է նաև, որ Change.org կայքում արձանի հանման մասին ստորագրահավաք է կազմակերպվել, և որ այն արդեն 200 հազարից ավելի մարդ է ստորագրել:
Ավելի վաղ Նժդեհի արձանը հայտնվել էր ռուս խորհրդարանականների «սև ցուցակում»: