Խնդրում ենք սպասել...

Միջազգային

91 տարեկանում մահացել է Ikea-ի հիմնադիրը

10:05, երկուշաբթի, 29 հունվարի, 2018 թ.
91 տարեկանում մահացել է Ikea-ի հիմնադիրը

Շվեդիայի Սմոլանդ նահանգում իր տանը 91 տարեկան հասակում մահացել է Ikea կահույքի խանութների ցանցի հիմնադիր Ինգվար Կամպրադը, հայտնում է BBC-ն:

Ikea-ի պաշտոնական հայտարարության մեջ Կամպրադն անվանվել է XX դարի մեծագույն գործարարներից մեկը:

«Նա աշխատեց մինչև կյանքի վերջին օրը՝ մնալով հավատարիմ իր այն կարգախոսին, որ աշխատանքի մեծ մասը դեռ առջևում է: Ինգվար Կամպրադը մեծագույն գործարար էր՝ հատկանիշներով, որոնք հատուկ են հարավային Շվեդիայի բնակիչներին»,- ասվում է ընկերության հայտարարության մեջ:

Կապրադն սկսել էր զբաղվել բիզնեսով դեռևս դպրոցական տարիքից: Այդ ժամանակ նա հարևաններին լուցկի էր վաճառում: Ikea խանութների խոշոր ցանցը հիմնադրել է 17 տարեկանում:

10190 | 0
Facebook