Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Այնպես, ինչպես հայերի պատմական մշակույթն էին ոչնչացնում». թուրքական զորքերն Աֆրինում հնագույն տաճար են ռմբակոծել

21:20, կիրակի, 28 հունվարի, 2018 թ.
«Այնպես, ինչպես հայերի պատմական մշակույթն էին ոչնչացնում». թուրքական զորքերն Աֆրինում հնագույն տաճար են ռմբակոծել

Ինչպես հայտնի է, Թուրքիան այս օրերին ռազմական գործողություններ է իրականացնում Սիրիայի Աֆրին քաղաքում՝ դրանք բացատրելով ահաբեկիչների և Սիրիական ազատ բանակի զինյալների դեմ պայքարով: Այսօր թուրքական հրթիռակոծության հետևանքով զոհվել են ոչ միայն տասնյակ խաղաղ բնակիչներ, հիմնականում՝ կանայք ու երեխաներ, այլև մեծապես տուժել է հնագույն Այն-Դարա տաճարը: Այս մասին հայտնել են քրդական ինքնապաշտպանական ջոկատի անդամները:
     «Այնպես, ինչպես իրենց պապերն էին ոչնչացնում պատմական շինություններն այն տարածքներում, որտեղ ապրում էին հայերն, ասորիները, հույները, քրդերն, այնպես էլ այսօր թուրքական բանակը քայլում է իր պապերի հետքերով ու ավիահարվածներ հասցնում Աֆրինի պատմական կոթողների ուղղությամբ»,- ասել է քրդական ուժերի ներկայացուցիչ Ռեյզան Հեդուն:

Աղբյուրը` life.ru
11735 | 0
Facebook