Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Զուգանարանակոնքի ջուրը մի քանի օր բաց թողնող «ուրվականը», պարզվել է, թունավոր օձ է

14:15, կիրակի, 28 հունվարի, 2018 թ.
Զուգանարանակոնքի ջուրը մի քանի օր բաց թողնող «ուրվականը», պարզվել է, թունավոր օձ է

Զուգանարանակոնքի ջրամանի մեջ բնավորված 4 մետրանոց բոյգա օձը մի քանի օր շարունակ սեղմել է ջրի սեղմակն ու բաց թողել ջուրն՝ ստիպելով տան բնակիչներին հավատալ ուրվականների գոյությանը: Վերջապես 4-րդ օրը բնակարանի տերերը հաղթահարել են ուրվականների հանդեպ վախն ու որոշել ստուգել ջրամանը: Իսկ այնտեղ նրանք հայտնաբերել են դարչնագույն բոյգայի:
     Նրանից ազատվելու համար բնակիչները դիմել են օձեր բռնող մասնագետի, ով էլ որսացել ու ապահով վայրում բաց է թողել թունավոր սողունին:

Դեպքը տեղի է ունեցել Ավստրալիայում:

24145 | 0
Facebook