Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Քաբուլում տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասնում է 95-ի

21:25, շաբաթ, 27 հունվարի, 2018 թ.
Քաբուլում տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասնում է 95-ի

Քաբուլի կենտրոնում տեղի ունեցած ահաբեկչական գործողության հետևանքով զոհերի թիվը հասել է 95-ի, ևս 158-ը վիրավոր է, հայտնում է 1TV-ն՝ հղում անելով տեղի առողջապահության նախարարությանը:

Աֆղանստանի ներքին գործերի նախարարության հաղորդմամբ՝ պայթուցիկը տեղադրված է եղել շտապ օգնության մեքենայում: Ահաբեկչության պատասխանատվությունն ստանձնել է «Թալիբան» շարժումը:

Նշենք, որ պայթյունի վայրի հարևանությամբ են գտնվում կառավարական հիմնարկություններն ու մի շարք պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունները:

5399 | 0
Facebook