Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Չինաստանում աղջիկը լքել է տղային կեղծ Porsche-ի պատճառով

23:20, շաբաթ, 27 հունվարի, 2018 թ.
Չինաստանում աղջիկը լքել է տղային կեղծ Porsche-ի պատճառով

Չինուհին հիասթափվել է իր ընտրյալից՝ իմանալով, որ տղայի Porsche մակնիշի մեքենան գերմանական օրիգինալի կրկնօրինակն է:

Տղան իր Zotye SR9 մեքենան ներկայացրել էր որպես Porsche Macan: Երիտասարդները ծանոթացել են երեկույթի ժամանակ, որից հետո տղան աղջկան առաջարկել է շրջել իր նոր ամենագնացով: Ընդ որում, նրանց հարաբերություններն արագ զարգացում են ստացել, իսկ ծնողներն արդեն հարսանիքի են պատրաստվել:

Չինաստանում աղջիկը լքել է տղային կեղծ Porsche-ի պատճառով
Չինաստանում աղջիկը լքել է տղային կեղծ Porsche-ի պատճառով

Տղան իր մեքենան գերմանական օրիգինալի «վերածելու» համար մեծ ջանքեր է գործադրել. նա Շուտգարտի գործարանի արտադրանքը նմանակող պիտակ է ամրացրել, իսկ հետևի մասում տեղադրել օրիգինալ անվանումը:

Խաբեությունը բացահայտել է աղջկա ծանոթներից մեկը: Վերջինն աղջկան ցույց է տվել իրական Porsche Macan-ի լուսանկարները:

Չինաստանում աղջիկը լքել է տղային կեղծ Porsche-ի պատճառով
Չինաստանում աղջիկը լքել է տղային կեղծ Porsche-ի պատճառով

Նշենք, որ Չինաստանում Porsche-ի կրկնօրինակն արժե 16 հազար դոլար, իսկ օրիգինալը՝ 83 հազար դոլար:

19280 | 0
Facebook