Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թանգարանը Թրամփին կտավի փոխարեն ոսկե զուգարանակոնք է առաջարկել

00:15, շաբաթ, 27 հունվարի, 2018 թ.
Թանգարանը Թրամփին կտավի փոխարեն ոսկե զուգարանակոնք է առաջարկել

Նյու Յորքի Գուգենհայմի թանգարանի ներկայացուցիչները պատասխանել են Սպիտակ տան՝ Վան Գոգի աշխատանքի ժամանակավոր տրամադրման մասին հարցմանը: Կտավի փոխարեն նրանք ոսկե զուգարանակոնք են առաջարկել:

ԱՄՆ նախագահն ու առաջին տիկինը դիմել էին թանգարանին՝ Վան Գոգի՝1888թ. «Ձյան տեսարան» կտավը ժամանակավոր տրամադրելու հարցմամբ, գրում է The Washington Post-ը:

Համապատասխան նամակն ուղարկվել է Սպիտակ տուն: Թանգարանի ներկայացուցիչը նշել է, որ թանգարանը պատրաստ է տրամադրել 18-կարատանոց ոսկե զուգարանակոնքը: Այն անվանվել է «Ամերիկա» և, ըստ քննադատների, ծաղրում է երկրում հարստության ավելցուկը:

Թանգարանը Թրամփին կտավի փոխարեն ոսկե զուգարանակոնք է առաջարկել
Թանգարանը Թրամփին կտավի փոխարեն ոսկե զուգարանակոնք է առաջարկել
Թանգարանը Թրամփին կտավի փոխարեն ոսկե զուգարանակոնք է առաջարկել
12440 | 1
Facebook