Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  չորեքշաբթի, 14 նոյեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
Telegram - t.me/mamul_am

Հարցազրույցներ

«Մխիթարյանի՝ Մոուրինյոյից ազատվելը կարծես ֆաշիստական համակենտրոնացման ճամբարից ազատվել լինի»․ Սուրեն Բաղդասարյան

19:20, ուրբաթ, 26 հունվարի, 2018 թ.
«Մխիթարյանի՝ Մոուրինյոյից ազատվելը կարծես ֆաշիստական համակենտրոնացման ճամբարից ազատվել լինի»․ Սուրեն Բաղդասարյան

Ֆուտբոլային հայտնի մեկնաբան Սուրեն Բաղդասարյանը հյուրընկալվել է «Ուրվագիծ» հաղորդմանը, որի ընթացքում մեկնաբանել է Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի՝ «Մանչեսթր Յունայթեդ»-ից «Արսենալ» տրանսֆերը։
     «Մանչեսթր Յունայթեդ»-ն, իհարկե, անհամեմատ ավելի մեծ բրենդ է, քան «Արսենալ»-ն՝ իր նվաճումներով, կարողությամբ։ Հենրիխ Մխիթարյանի՝ «Մանչեսթր Յունայթեդ»-ում հայտնվելը մեծ հանրաճանաչություն բերեց մեր ֆուտբոլիստին։ Պարզապես մի թիմում, որտեղ գլխավոր մարզիչը Մոուրինյոյի պես մարդ է, Հենրիխը չէր կարող լավ խաղալ։ Նա շատ լավ սկսեց։ Բայց Մոուրինյոյի ոճը միայն արդյունք գրանցելու համար է, այլ ոչ թե ֆուտբոլային ներկայացում տալն է։ Նա «ֆուտբոլային ավտոբուս»-ի մասնագետ է։ Մխիթարյանն այդպիսի թիմում չէր կարող խաղալ, քանի որ նա ստեղծագործ ֆուտբոլիստ է։ Մենք էլ լավ գիտենք, թե Մոուրինյոն քանի ֆուտբոլիստի է փչացրել։ Լավ է, որ Մխիթարյանն իրենից ազատվեց։ Դա կարծես ֆաշիստական համակենտրոնացման ճամբարից ազատվել լինի։ Հենրիխն ասեղների վրա էր խաղում, քանի որ ամեն սայթաքումից հետո Մոուրինյոն կարող էր իր վրա խաչ քաշել։ Դորտմունդի «Բորուսիա»-ում էլ Մխիթարյանն առաջին մրցաշրջանը լավ չխաղած, բայց մարզիչներն այնքան համբերատար էին, որ, տեսնելով նրա պոտենցիալն, սպասեցին, որ նա դրսևորի իրեն»,- նշել է նա։
     Խոսելով Մխիթարյանի՝ «Արսենալ»-ում ապագայի մասին՝ Բաղդասարյանը նշել է․ «Վենգերն ու Մոուրինյոն հակապատկերներ են։ Նա ֆուտբոլիստներին ստեղծագործելու հնարավորություն է տալիս։ Իր գլխավորությամբ «Արսենալ»-ը մեծ հաջողությունների է հասել։ Երբ տարիներ առաջ Հենրիխը, «Փյունիկ»-ում հանդես գալու տարիներին, ասել էր, որ երազում է խաղալ լոնդոնյան թիմում, ոչ մեկս չէր հավատում, որ դա կարող է իրականություն դառնալ։ Իհարկե, լավ կլիներ, որ Հենրիխը կարողանար «Մանչեսթր Յունայթեդ»-ում ամրապնդվել, բայց, ստեղծված իրավիճակում, «Արսենալ»-ը լավագույն տարբերակն է»։

| | |
7248 | 0