Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թուրքիայում ռադիոկայանը տուգանվել է Ալիևներին վիրավորելու համար

23:05, ուրբաթ, 26 հունվարի, 2018 թ.
Թուրքիայում ռադիոկայանը տուգանվել է Ալիևներին վիրավորելու համար

Թուրքիայում հեռուստառադիոյի բարձրագույն խորհուրդը տուգանել է Ստամբուլի «Show Radyo» ռադիոկայանին եթերում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և նրա տիկնոջը՝ Մեհրիբան Ալիևային, վիրավորելու համար:

Խորհրդի որոշմամբ՝ տուգանքը կազմել է ռադիոկայանի եկամտի 5%-ը:

Թուրքական Diken պարբերականի հաղորդմամբ՝ թուրքական վերահսկող մարմինը ռադիոկայանին սպառնացել է զրկել արտոնագրից, եթե մեկ տարվա ընթացքում նման դեպք կրկնվի:

Ալիևների հասցեին վիրավորական արտահայտություններ են հնչել ռադիոկայանի եթերում 2018թ. հունվարի 16-ին:

6163 | 0
Facebook