Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սաակաշվիլիին գիշերային տնային կալանք են նշանակել

19:32, ուրբաթ, 26 հունվարի, 2018 թ.
Սաակաշվիլիին գիշերային տնային կալանք են նշանակել

Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլիի նկատմամբ գիշերային տնային կալանք են սահմանել, հայտնում է Корреспондент.net-ը:

Գիշերային տնային կալանքը նախատեսված է 22:00-ից մինչև 7:00: Նման որոշում է կայացրել Կիևի վերաքննիչ դատարանը:

Այդպիսով, դատարանը մասնակիորեն բավարարել է Ուկրաինայի գլխավոր դատախազության միջնորդությունը:

Իր հերթին, Սաակաշվիլին հայտարարել է, որ ինքն ու իր կողմնակիցները կշարունակեն բողոքի ցույցերն Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի իշխանության դեմ:

4644 | 0
Facebook