Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուսաստանում թույլատրել են գովազդել հայկական գինիները

22:35, ուրբաթ, 26 հունվարի, 2018 թ.
Ռուսաստանում թույլատրել են գովազդել հայկական գինիները

ՌԴ կառավարությունը հավանություն է տվել ալկոհոլային արտադրանքի գովազդի մասին օրինագծին, որով հանվում է ԶԼՄ-ներում Եվրասիական տնտեսական միության երկրներից՝ Հայաստանից, Բելառուսից, Ղազախստանից և Ղրղզստանից, գինու և շամպայնի գովազդի արգելքը:

ՌԴ կառավարության կայքում ասվում է, որ «Գովազդի մասին» դաշնային օրենքում համապատասխան փոփոխություններ են կատարվել:

Փաստաթուղթը քննարկվել և հավանության է արժանացել կառավարության՝ օրենսդրական գործունեությամբ զբաղվող հանձնաժողովի կողմից:

5954 | 0
Facebook