Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուսաստանի սահմանն անօրինական հատելու փորձի համար ՀՀ քաղաքացի է ձերբակալվել

18:35, ուրբաթ, 26 հունվարի, 2018 թ.
Ռուսաստանի սահմանն անօրինական հատելու փորձի համար ՀՀ քաղաքացի է ձերբակալվել

Հունվարի 26-ին ռուս-ուկրաինական սահմաին Խարկովի սահմանապահները ՀՀ քաղաքացու (ծնվ. 1974թ.-ին) են ձերբակալել, ով փորձել է անօրինական կերպով հատել սահմանն ու ներթափանցել Ռուսաստանի տարածք, հայտնում է rusarminfo-ն:

Depo.Харьков պարբերականի փոխանցմամբ՝ տղամարդն այդ քայլին է դիմել, քանի որ արգելված է նրա մուտքը Ռուսաստանի տարածք:

Պարբերականը նաև նշում է, որ սահմանն անօրինական հատելու փորձի համար ՀՀ քաղաքացու նկատմամբ քրեական գործ է հարուցվել:

7419 | 3
Facebook