Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 24 ապրիլի, 2019 թ.

Միջազգային

«Բաքվի բանտում ինձ «հայ մարմնավաճառ» էին անվանում և իմ հասցեին սպառնալիքներ հնչեցնում». Լապշին

16:15, ուրբաթ, 26 հունվարի, 2018 թ.
«Բաքվի բանտում ինձ «հայ մարմնավաճառ» էին անվանում և իմ հասցեին սպառնալիքներ հնչեցնում». Լապշին

Ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը հարցազրույց է տվել ադրբեջանական «Туран ТВ» հեռուստաալիքին, որի ժամանակ պատմել է Բաքվի բանտում անցկացրած ժամանակի և ադրբեջանցի բժիշկների վերաբերմունքի մասին, փոխանցում է rusarminfo-ն:

«Ընդհանուր առմամբ, բուժսպասարկումը տանելի էր: Փառք Աստծո, որևէ լուրջ հիվանդություն չստացա բանտում: Ատամների հետ կապված խնդիր ունեի, հավանաբար, վատ սննդի պատճառով: Ինձ տարան ատամնաբույժի մոտ, ատամներս հանեցին առանց անզգայացման, և բժիշկը քմծիծաղով ասաց, որ «Հայաստանի համար լրտեսողներին անզգայացում չի հասնում»»,- պատմել է Լապշինը:

Նա նշել է, որ նման թեմաներով կատակներն անտեղի են:

Բլոգերը նաև հավելել է, որ Բաքվի բանտում հարևան խցիկներից նրան «հայ մարմնավաճառ» են անվանել և բազմիցս իր հասցեին սպառնալիքներ հնչեցրել:

| | |
5596 | 0
Facebook