Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բուֆոնը կարող է ևս մեկ մրցաշրջան խաղալ

15:40, ուրբաթ, 26 հունվարի, 2018 թ.
Բուֆոնը կարող է ևս մեկ մրցաշրջան խաղալ

Թուրինի «Յուվենթուս»-ի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը հայտարարել է, որ պատրաստ է ևս մեկ տարով երկարաձգել թիմի հետ պայմանագիրը։ Դարպասապահը մտադիր է բանակցություններ վարել ակումբի նախագահ Անդրեա Անյելիի հետ։
     «Շուտով կհանդիպենք նախագահ Անյելիի հետ և կխոսենք այդ մասին։ Ես լավագույնն եմ մաղթում թիմի համար և ուզում եմ հասկանալ, թե ինչ դեր կարող եմ ստանձնել ապագայում։ Եթե «Յուվենթուս»-ը համարում է, որ ես օգտակար կլինեմ, ապա պատրաստ եմ ևս մեկ մրցաշրջան խաղալ»,- նշել է Բուֆոնն՝ ավելացնելով, որ կավարտի կարիերան, եթե ակումբը չցանկանա երկարաձգել պայմանագիրը։

5614 | 0
Facebook