Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թրամփն առաջարկել է չեղարկել վիզաների խաղարկությունն ու սահմանափակել «Գրին քարտ»-երի տրամադրումը

17:05, ուրբաթ, 26 հունվարի, 2018 թ.
Թրամփն առաջարկել է չեղարկել վիզաների խաղարկությունն ու սահմանափակել «Գրին քարտ»-երի տրամադրումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ թույլ կտա երկրում մնալ 1,8 միլիոն անօրինական ներգաղթյալի, սակայն դրա փոխարեն Կոնգրեսից կպահանջի չեղարկել վիզաների խաղարկությունն ու սահմանափակել գրին քարտերի տրամադրումը, հայտնում է Reuters-ը:

Գործակալությունը նշում է, որ այդ առաջարկներն արդեն քննադատություն են արժանացել ներգաղթյալների աջակցման կազմակերպությունների, ինչպես նաև պահպանողականների կողմից: Նրանք Թրամփի առաջարկներն ԱՄՆ-ում գտնվող օտարերկրացիների համար «համաներում» են անվանել:

Նշվում է, որ նոր առաջարկների հարցով քննարկումներ կանցկացվեն Կոնգրեսում արդեն փետրվարի սկզբին:

9631 | 0
Facebook