Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 22 օգոստոսի, 2019 թ.

Միջազգային

«Թրամփը կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը». Մորգենթաու

14:15, ուրբաթ, 26 հունվարի, 2018 թ.
«Թրամփը կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը». Մորգենթաու

Ամերիկացի պետական գործիչ, նախկինում իրավաբան Ռոբերտ Մորգենթաուն, ով Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրությունում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուի թոռն է, հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ճանաչել Հայոց ցեղասպանության փաստն այն բանից հետո, երբ Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչեց: Այս մասին Մորգենթաուն ասել է The Wall Street Journal պարբերականին:

«Ես լավատես եմ: ԱՄՆ-ն կարող է ճանաչել Հայոց ցեղասպանության պատմական իրողությունը, որն անվիճելի փաստ է»,- ասել է Մորգենթաուն:

Հոդվածում նա նաև պատմել է Հայոց ցեղասպանության տարիներին Հենրի Մորգենթաուի գործունեության մասին՝ նշելով, իր պապը մինչև կյանքի վերջ հավատարիմ է մնացել հայ ժողովրդին և աջակցել ԱՄՆ-ում հայ փախստականներին:

Հայտնի դիվանագետի թոռան կարծիքով՝ Մորգենթաուի գլխավոր արժանիքներից մեկն այն էր, որ նա իր երեխաներին և թոռներից պատմել է իրական պատմությունը, որի վկան է դարձել 1915-ին:

| | |
15554 | 0
Facebook
COMMENT.am