Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Մխիթարյանի խաղաոճը համապատասխանում է «Արսենալ»-ին»․ Արթուր Պետրոսյան

13:55, ուրբաթ, 26 հունվարի, 2018 թ.
«Մխիթարյանի խաղաոճը համապատասխանում է «Արսենալ»-ին»․ Արթուր Պետրոսյան

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը խոսել է մեր հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի` «Արսենալ» տրանսֆերի մասին:

«Զայրացած եմ Մոուրինյոյի՝ Մխիթարյանին չխաղացնելու որոշումից։ Ուրախ չեմ, բայց դա իր ակումբն է, իր թիմը, նա գիտի՝ ինչ է ուզում։ Շատ ուրախ ենք «Մանչեսթր Յունայթեդ»-ից տեղափոխվելու համար։ Նրա խաղաոճը համապատասխանում է «Արսենալ»-ին։ Տպավորություն ունեմ, որ Հենրիխը խնդիր ուներ Մոուրինյոյի հետ։ «Արսենալ»-ում նույնը չի լինի։ Այնտեղ շեշտը չի դրվում պաշտպանության վրա։ Վենգերը սիրում է, երբ իր ֆուտբոլիստներն ինքնադրսևորվում են և ավելի լավ ֆուտբոլ են խաղում»,- նշել է Պետրոսյանը՝ «Daily Mail»-ին տված հարցազրույցում:

8492 | 0
Facebook