Ուկրաինայում Պոլտավի շրջանում Ми-8 ուղղաթիռը բախվել է հեռուստաաշտարակին և կործանվել: Ինչպես հայտնում են տեղական լրատվամիոցները՝ ողբերգությունը տեղի է ունեցել Կրեմենչուգ քաղաքում:
Նախնական տեղեկությունների համաձայն՝ ուղղաթիռում 3 մարդ է գտնվել: Ուղղաթիռը բեկորների է վերածվել: Փրկարարները նշում են, որ ծուխը չի դադարում:
Տեղի բնակիչների խոսքով՝ անջատվել է քաղաքի էլեկտրականությունը: Դեպքի վայրում բժիշկներ և փրկարարներ են աշխատում: Դեպքի հանգամանքները պարզվում են: