Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Երևանն ու Բաքուն սկզբունքային համաձայնության են հասել». Պոպով

11:50, ուրբաթ, 26 հունվարի, 2018 թ.
«Երևանն ու Բաքուն սկզբունքային համաձայնության են հասել». Պոպով

ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Պոպովը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներն սկզբունքային համաձայնություն են տվել հավելյալ դիտորդների մասին փաստաթղթի պատրաստմանը:

«Կրակովում հանդիպման ժամանակ Ադրբեջանի և Հայաստանի ԱԳՆ ղեկավարները քննարկել են հարցեր՝ կապված ռազմական ռիսկերի հետ: Նախարարները համաձայնության են եկել հավելյալ 7 դիտորդների մասին փաստաթղթի պատրաստման շուրջ»,- ասել է Պոպովն՝ ադրբեջանական ԱՊԱ գործակալությանը:

Նրա խոսքով՝ մնացել են որոշ տեխնիկական հարցեր, որոնք դեռևս կքննարկվեն:

Պոպովը նաև նշել է, որ բանակցությունների ժամանակ շարունակվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության առավել բարդ հայեցակետերի քննարկումը:

7792 | 0
Facebook