Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սամվել Կարապետյանը, Գագիկ Ադիբեկյանն ու Ռուբեն Վարդանյանը՝ «Ռուսաստանի անշարժ գույքի արքաներ» վարկանիշային ցուցակում

18:45, հինգշաբթի, 25 հունվարի, 2018 թ.
Սամվել Կարապետյանը, Գագիկ Ադիբեկյանն ու Ռուբեն Վարդանյանը՝ «Ռուսաստանի անշարժ գույքի արքաներ» վարկանիշային ցուցակում

Ռուսաստանաբնակ հայ գործարարներ Սամվել Կարապետյանը, Գագիկ Ադիբեկյանն ու Ռուբեն Վարդանյանը ներառվել են Forbes-ի «անշարժ գույքի արքաներ» վարկանիշային ցուցակում:

Forbes-ի համաձայն՝ ռուսաստանաբնակ միլիարդատեր, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը պահպանել է «2017թ. անշարժ գույքի արքաներ» վարկանիշային ցուցակում 3-րդ տեղը:

Սամվել Կարապետյան
Սամվել Կարապետյան

Ընկերությունն ամեն տարի ավելի քան 500 000 քառ. մ տարածքով զվարճանքի կենտրոններ է բացում: Վարձակալությունից ստացվող ընդհանուր շահույթը կազմում է 650 միլիոն դոլար:

Ցուցակում են նաև հայազգի գործարարներ Գագիկ Ադիբեկյանն ու Ռուբեն Վարդանյանը՝ ներդրումային հոլդինգով (28-րդ տեղում):

Գագիկ Ադիբեկյան
Գագիկ Ադիբեկյան

RD Group-ը Ռուբեն Վարդանյանի հիմնադրամի հետ միասին ունի ընդհանուր առմամբ ավելի քան 1 միլիարդ դոլարի անշարժ գույքի պորտֆել: Պարբերականի հաշվարկների համաձայն՝ վարձակալությունից ստացվող գումարը կազմում է 65 միլիոն դոլար: Գագիկ Ադիբեկյանը RD Group-ը հիմնել է 1996-ին և այժմ հոլդինգի տնօրենների խորհրդի ղեկավարն է:

Ռուբեն Վարդանյան
Ռուբեն Վարդանյան

Forbes-ի վարկանիշային ցուցակը գլխավորել են Զարահ Իլիևն ու Գոդ Նիսանովը՝ «Կիևի հրապարակ» ընկերությունով, որի վարձակալությունից ստացվող գումարը կազմում է 1535 միլիոն դոլար:

10401 | 2
Facebook