Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իսպանացի նախարարը Դավոսում ուշագնաց է եղել

15:00, հինգշաբթի, 25 հունվարի, 2018 թ.
Իսպանացի նախարարը Դավոսում ուշագնաց է եղել

Իսպանիայի արտաքին գործերի և համագործակցության նախարար Ալֆոնսո Դասթիս Քեսեդոն ուշագնաց է եղել Շվեյցարիայի Դավոս քաղաքում ընթացող Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանականերում անցկացված բանավեճի ժամանակ, հայտնում է El Mundo-ն:

Նա Դավոսում ուղեկցում է Իսպանիայի թագավոր Ֆիլիպ VI-ին: Երբ նախարարն ուշագնաց է եղել, թագավորն ու բանավեճի մյուս մասնակիցները բարձրացել են իրենց տեղերից, որպեսզի օգնեն դիվանագետին:

Բժշկի ժամանելուց հետո դիվանագետին բուժկենտրոն են տեղափոխել: Չնայած նրա վիճակը լավացել է, նա չի կարողացել ուղեկցել թագավորին մնացած մի քանի հանդիպումներին:

Իսպանացի նախարարը Դավոսում ուշագնաց է եղել
6048 | 0
Facebook