Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Հայաստանի խնդրանքով Ռուսաստանն ու Վրաստանը երկկողմ համաձայնագիր են կնքում». Կարասին

12:20, հինգշաբթի, 25 հունվարի, 2018 թ.
«Հայաստանի խնդրանքով Ռուսաստանն ու Վրաստանը երկկողմ համաձայնագիր են կնքում». Կարասին

Հաջորդ շաբաթ Պրահայում ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինն ու Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցերով զբաղվող հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն բանակցություններ կվարեն՝ կապված ռուս-վրացական սահմանին բեռների մոնիթորինգի մասին 2011թ. համաձայնագրի իրականացման հետ:

ՌԴ ԱԳՆ-ի համաձայն՝ Հայաստանը շահագրգիռ է այդ համաձայնագրի իրականացմամբ, որը նոր զարկ կտա Ռուսաստանի հետ առևտրին:

«Հայաստանի խնդրանքն իսկապես կա: Սակայն տվյալ պահին խոսքը Ռուսաստանի և Վրաստանի միջև խիստ երկկողմ համաձայնության մասին է, որը կնքվեց Շվեյցարիայում: Այն, անշուշտ, պարտավորեցնող է 3 երկրների համար, ներառյալ՝ Աբխազիայի Հանրապետությունն ու Հարավային Օսիայի Հանրապետությունը»,- «Коммерсант»-ի հետ զրույցում ասել է Կարասինը, հաղորդում է rusarminfo-ն:

Կարասինի խոսքով՝ կողմերը պատրաստ են շուտափույթ կերպով ավարտին հասցնել ներպետական գործընթացները:

8874 | 0
Facebook