Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Հյուսիսային Կորեայի դեմ

11:10, հինգշաբթի, 25 հունվարի, 2018 թ.
ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Հյուսիսային Կորեայի դեմ

ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Հյուսիսային Կորեայի ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ, որը նպատակ ունի խստացնել հյուսիսկորեական ռեժիմի տնտեսական և ֆինանսական մեկուսացումը, հայտնում է svoboda.org-ը:

ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության հաղորդմամբ՝ պատժամիջոցների տակ են հայտնվել առևտրային ընկերությունները, կազմակերպությունները, որոնք զբաղվում են ծովային բեռնափոխադրումներով, ինչպես նաև անձամբ Հյուսիսային Կորեայի նավթարդյունաբերության նախարարը:

Վաշինգթոնը նաև Ռուսաստանին և Չինաստանին կոչ է արել արտաքսել իրենց մայրաքաղաքներից Հյուսիսայի Կորեայի իշխող կուսակցության ներկայացուցիչներին, ովքեր չնայած ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերին՝ Հյուսիսային Կորեա քիմիական նյութեր և դրամական միջոցներ են փոխանցում:

Միևնույն ժամանակ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել ուղիղ բանակցություններ վարել ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ինի հետ և դրական գնահատել Փհենյանի և Սեուլի ջանքերը՝ ձմեռային Օլիմպիական խաղերի նախաշեմին Կորեական թերակղզում լարվածությունը հանելու ուղղությամբ:

8116 | 0
Facebook