Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ Պետդեպը՝ Թուրքիայի հետ Սիրիայում անվտանգության գոտի ստեղծելու մասին

10:35, հինգշաբթի, 25 հունվարի, 2018 թ.
ԱՄՆ Պետդեպը՝ Թուրքիայի հետ Սիրիայում անվտանգության գոտի ստեղծելու մասին

ԱՄՆ-ն ցանկանում է դիտարկել Թուրքիայի հետ Սիրիայում անվտանգության գոտի ստեղծելու հնարավորությունը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչը, հաղորդում է РИА Новости-ն:

«Պետքարտուղարը Փարիզ մեկնելու ճանապարհին Թուրքիային խնդրել էր սահմանափակել գործողությունները, զսպվածություն ցուցաբերել և հասկացնել տալ, թե արդյոք մենք կարող ենք նրանց հետ համատեղ աշխատել, նման անվտանգություն գոտի ստեղծել»,- ասել է նա՝ մեկնաբանելով Անկարայի հայտարարությունն այն մասին, որ ԱՄՆ-ն Թուրքիային առաջարկել է Սիրիայի հյուսիսում 30 կմ-անոց անվտանգության գոտի ստեղծել:

Ամերիկացի դիվանագետը նշել է, որ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնն ու Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն «կոնկրետ առաջարկներ չեն քննարկել»:

Ավելի վաղ Վաշինգթոնն Անկարային Սիրիայի հյուսիսում զսպվածություն ցուցաբերելու կոչ էր արել:

4312 | 0
Facebook