Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Facebook-ը նոր փոփոխություններ է կատարել

11:55, չորեքշաբթի, 24 հունվարի, 2018 թ.
Facebook-ը նոր փոփոխություններ է կատարել

Facebook-ը մշակողները ժամանակի նոր միավոր են ստեղծել, որը ստացել է «flick» անվանումը, հայտնում է CNBC-ն:

Նշվում է, որ նոր միավորը հավասար է 1/705,6 միլիոն վայրկյանի և նախատեսված է տեսագրությունների և ֆիլմերի ստեղծման համար:

«Flick» անվանումը frame և tick բառերից է առաջացել, որոնք նշանակում են «կադր» և «հաշիվ»:

«Flick»-ի մշակող Քրիստոֆեր Հորվաթի խոսքով՝ ժամանակի նոր միավորը կգտնվի միկրովայրկյանի և նանովայրկյանի միջև: Նա հաստատել է, որ այն միավորը հարմար է առանձին կադրերի տևողությունը չափելու և տեսագրությունները համաժամանակյա դարձնելու համար:

Ավելի վաղ ընկերության հիմնադիր Մարկ Ցուկերբերգը հայտարարել էր, որ օգտատերերը կկարողանան ազդել նորությունների ժապավենի որակի վրա:

11239 | 0
Facebook