Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Քրդերը հայտնել են Աֆրինն Ասադին հանձնելու՝ Ռուսաստանի առաջարկի մասին

17:05, երկուշաբթի, 22 հունվարի, 2018 թ.
Քրդերը հայտնել են Աֆրինն Ասադին հանձնելու՝ Ռուսաստանի առաջարկի մասին

«Ժողովրդավարական միություն» (PYD) քրդական կուսակցության ղեկավարի խորհրդականը հայտնել է, որ Ռուսաստանը «սիրիական ժողովրդավարական ուժերին» (SDF) առաջարկել է Աֆրին քաղաքը հանձնել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կառավարական ուժերին՝ որպես քրդերի դեմ թուրքական գործողությունների կանխում, փոխանցում է РБК-ն:

Նրա խոսքով՝ SDF-ն հրաժարվել է Մոսկվայի առաջարկից, քանի որ «դա չի նպաստում սիրիական հակամարտության լուծմանը»:

Ավելի վաղ Associated Press գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր Ռուսաստանի իր առաջարկի մասին: Գործակալության տեղեկացմամբ՝ Մոսկվայի պահանջները վերջնագրի բնույթ են ունեցել. կամ Թուրքիան Սիրիայում «Ձիթենու ճյուղ» գործողությունը կսկսի կամ պետք է Աֆրինը Դամասկոսին հանձնել:

8758 | 1
Facebook