Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ստրասբուրգում մեկնարկել է ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը

11:35, երկուշաբթի, 22 հունվարի, 2018 թ.
Ստրասբուրգում մեկնարկել է ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը

Այսօր՝ հունվարի 22-ին, Ստրասբուրգում իր աշխատանքն է սկսել Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովը (ԵԽԽՎ):

Ձմեռային նստաշրջանը կանցկացվի հունվարի 22-26-ը:

Մասնավորապես, հունվարի 22-ին քվեարկություն կանցկացվի և ԵԽԽՎ նոր նախագահ կընտրվի: Քննարկումներ կանցկացվեն իսլամաֆոբիայի, հակասեմիտականության և Եվրոպայում քսենոֆոբիայի, ինչպես նաև իսրայելա-պաղեստինյան խաղաղ գործընթացի մասին:

Հունվարի 23-ին ԵԽԽՎ-ում ելույթ կունենա գլխավոր քարտուղար Թյորնբորն Յագլանդը, կկայանա մարդու իրավունքների հարցերով ԵԽ նոր հանձնակատարի և ՄԻԵԴ-ի դատավորների ընտրության առաջին փուլը, ինչպես նաև քննարկումներ տարածաշրջանային լեզուների և ազգային փոքրամասնությունների լեզուների պաշտպանության թեմաներով:

Հունվարի 24-ին կկայանան ԵԽ հանձնակատարի և ՄԻԵԴ-ի դատավորների ընտրության երկրորդ փուլը, քննարկումներ սպորտի ժամանակակից ղեկավարման հիմքերի ստեղծման, արդյունավետ ֆուտբոլային մենեջմենթի հարցերով, ՀՀ նախագահի, ինչպես նաև Դանիայի վարչապետի ելույթները:

Հունվարի 25-ին կներկայացվի մարդու իրավունքների հարցով ԵԽ հանձնակատարի տարեկան զեկույցը, քննարկումներ կանցկացվեն զինված հակամարտությունների պայմաններում երեխաների պաշտպանության հարցերով, խորհրդարանականների առջև ելույթ կունենա Ավստրիայի նախագահը:

Նստաշրջանի վերջին օրը՝ հունվարի 26-ին, քննարկումներ կանցկացվեն 2 թեմաներով՝ միջազգային կազմակերպությունների իրավական իմունիտետի և խոշտանգումների դեմ միջազգային կարգավորման ուժգնացման մասին:

4610 | 0
Facebook