ԱՄՆ Քալիֆորնիա նահանգի Ֆորթ Իրվին ազգային ուսումնական կենտրոնում ԱՄՆ ռազմաօդային ուժերին պատկանող AH-64 Apache ուղղաթիռ է կործանվել, հաղորդում է military.com-ը:
Դեպքի հետևանքով 2 մարդ է զոհվել: Այս մասին հայտնել է ամերիկյան բանակային հրամանատարության ներկայացուցիչ Ջեյսոն Բրաունը:
Ուղղաթիռը թռիչք է կատարել Ֆորթ Իրվինի կենտրոնից: Զոհվել են առաջին և երկրորդ օդաչուները:
Ուղղաթիռի կործանման պատճառները հայտնի չեն: