Քաբուլի Intercontinental հյուրանոցի վրա զինված հարձակման հետևանքով վիրավորվել և զոհվել է ավելի քան 35 մարդ՝ բոլորն էլ Աֆղանստանի բնակիչներ, հայտնում է 1TV-ն: Հարձակվողներից մեկին իրավապահները կարողացել են ոչնչացնել: Հյուրանոցի երկրորդ հարկում հրդեհ է բռնկվել: Նախնական տեղեկություններով՝ զինված անձինք 3-ն են կամ 4-ը: Ոստիկանությունը շրջապատել է հյուրանոցի շենքը:
Նշվում է, որ այցելուներից 100-ն ու հյուրանոցի անձնակազմը տարհանվել են: