Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մայքլ Դուգլասին մեղադրել են սեռական ոտնձգության համար

15:15, շաբաթ, 20 հունվարի, 2018 թ.
Մայքլ Դուգլասին մեղադրել են սեռական ոտնձգության համար

Ամերիկացի լրագրող Սյուզան Բրոուդին ամերիկացի դերասան և ռեժիսոր Մայքլ Դուգլասին մեղադրել է սեռական ոտնձգության համար:

Hollywood Reporter-ի հետ զրույցում Բրոուդին հայտարարել է, որ Դուգլասի պահվածքն՝ սկսած 1980-ականներին Stonebridge Productions պրոդյուսերական ընկերությունում իր աշխատելու տարիներից, ստորացրել է իրեն, գրում է BBC-ն:

Բրոուդին վստահեցրել է, որ Դուգլասն իր ներկայությամբ հայհոյել է, իսկ մի անգամ իր բնակարանում, երբ նրանք պետք է ֆիլմի սցենար քննարկեին, սկսել է ձեռնաշարժությամբ զբաղվել:

Նշվում է, որ մոտ 10 օր առաջ Դուգլասը հարցազրույց է տվել հոլիվուդյան ԶԼՄ-ներում, որոնց ժամանակ հայտարարել է, որ իր նախկին գործընկերուհիներից մեկը պատրաստվում է մեղադրանք առաջադրել իր դեմ և նախօրոք հերքել է այդ մեղադրանքները՝ նշելով, որ դրանք հիմքեր չունեն:

16403 | 0
Facebook