Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ի դաշնային կառավարությունը ֆինանսավորման բացակայության պատճառով դադարեցրել է գործունեությունը

12:05, շաբաթ, 20 հունվարի, 2018 թ.
ԱՄՆ-ի դաշնային կառավարությունը ֆինանսավորման բացակայության պատճառով դադարեցրել է գործունեությունը

Կեսգիշերին ԱՄՆ-ի դաշնային կառավարությունը դադարեցրել է աշխատանքը ֆինանսավորման բացակայության պատճառով, հայտնում է New York Times-ը:

Սենատում դեմոկրատները թույլ չեն տվել հանրապետականներին այդ առումով օրինագիծ ընդունել: Նշվում է, որ ներկա պահին Սենատը նոր օրինագծի մասին բանակցություններ է վարում:

Սպիտակ տունը երկրի կառավարության ֆինանսավորման հարցով դեմոկրատների քաղաքականությունը «անհաջողակների պահվածք» է անվանել:

«Դեմոկրատները քաղաքականությունը մեր ազգային անվտանգության շահերից, զինծառայողների ընտանքներից, խոցելի երեխաներից և բոլոր ամերիկացիների ծառայելու հնարավորությունից բարձր են դասել»,- ասել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Սառա Սանդերսը:

10355 | 0
Facebook