Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իրանում 4,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

10:40, շաբաթ, 20 հունվարի, 2018 թ.
Իրանում 4,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Իրանում կրկին երկրաշարժ է գրանցվել՝ 4,9 մագնիտուդ ուժգնությամբ: Այս մասին հայտնում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC):

Կենտրոնի տվյալների համաձայն՝ առաջին ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով ժամը 22:18-ին Բաղդադից դեպի հյուսիս-արևելք 122 և Իլամից դեպի արևմուտք 76 կմ հեռավորության վրա:

Երկրաշարժի օջախը գտնվել է 48 կմ խորության վրա: Զոհերի և փլուզումների մասին տեղեկություններ չկան:

5387 | 0
Facebook