Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  երեքշաբթի, 13 նոյեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
Telegram - t.me/mamul_am

Իրադարձություններ

Մարիա Կուրսովան հռչակվեց շախմատի Հայաստանի չեմպիոն

20:45, ուրբաթ, 19 հունվարի, 2018 թ.
Մարիա Կուրսովան հռչակվեց շախմատի Հայաստանի չեմպիոն

Այսօր կայացած Հայաստանի կանանց շախմատի առաջնության 8-րդ տուրում մրցաշարի միանձնյա առաջատար Մարիա Կուրսովան հաղթանակ տոնեց երկրորդ հորիզոնականում ընթացող Աննա Սարգսյանի նկատմամբ և, մրցաշարի ավարտից մեկ տուր առաջ, միանգամից 2 միավորով առաջ անցնելով մոտակա մրցակիցներից, հռչակվեց 2018 թվականի Հայաստանի կանանց չեմպիոն: Հայաստանի կանանց չեմպիոնի կոչումը Կուրսովան նվաճում է 2-րդ անգամ: Շախմատիստուհին նման հաջողության առաջին անգամ հասել էր 2012 թվականին:

Տուրի մյուս պարտիաների արդյունքները՝

Գևորգյան Մարիա – Գալոյան Լիլիթ՝ 1։0
     Խաչատրյան Աննա – Ասատրյան Սոնա՝ 1/2։1/2
     Առաքելյան Նարե – Գաբոյան Սուսաննա՝ 0։1
     Մկրտչյան Մարիամ – Ղուկասյան Սիրանուշ՝ 0։1

| | |
2578 | 0