Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուսաստանում ձերբակալել են զինծառայությունից խուսափող ՀՀ քաղաքացու

14:40, ուրբաթ, 19 հունվարի, 2018 թ.
Ռուսաստանում ձերբակալել են զինծառայությունից խուսափող ՀՀ քաղաքացու

Մոսկվայի շրջանի Սոլնեչնոգորսկ քաղաքում ձերբակալել են 32-ամյա ՀՀ քաղաքացու, ում նկատմամբ ՀՀ-ում հետախուզում է հայտարարվել զինծառայությունից խուսափելու համար, հաղորդում է rusarminfo-ն:

Նշվում է, որ ոստիկանությունը Սոլնեչնոգորսկի Զելյոնայա փողոցի տներից մեկում ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար կանգնեցրել են ՀՀ 32-ամյա քաղաքացու մեքենան: Փաստաթղթերն ստուգելու ժամանակ պարզվել է, որ վերջինը դաշնային հետախուզման մեջ է գտնվում զինծառայությունից խուսափելու հոդվածով:

Այժմ որոշվում է ձերբակալված ՀՀ քաղաքացու հետագա ճակատագրի հարցը:

8779 | 0
Facebook