Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Հարձակվել են աղջկա վրա, նրան գցել գետնին և շշով սկսել հարվածել գլխին». ինչ են պատմում ականատեսները

14:00, ուրբաթ, 19 հունվարի, 2018 թ.
«Հարձակվել են աղջկա վրա, նրան գցել գետնին և շշով սկսել հարվածել գլխին». ինչ են պատմում ականատեսները

Ուլան-Ուդեի թիվ 5 դպրոցում աշակերտների վրա հարձակում գործած դեռահասը երբեք չի հայտնվել ոստիկանության տեսադաշտում, այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ի՝ տարածաշրջանի իրավապահ մարմինների աղբյուրը: Աղբյուրի փոխանցմամբ, իններորդ դասարանի աշակերտն ապրում էր սոցիալապես բարվոք պայմաններում:

Ինչ է տեղի ունեցել. առավոտյան դպրոցի իններորդ դասարանի աշակերտն, ով բնակվում է «Սոսնովոյ Բոր»-ի մերձակայքում, մտնելով դպրոց, կացնով հարձակվել է յոթերորդ դասարանի աշակերտների վրա: Մինչ այդ, նա դյուրավառ հեղուկով շիշ է նետել դասասենյակ, որից հետո հրդեհ է սկսվել:

Ընդհանուր առմամբ, յոթ մարդ վիրավորվել է, այդ թվում` հարձակվողն, ով ավելի ուշ ինքնասպանության փորձ է կատարել: Երկու աղջիկների վիճակը ծանր է:

Պաշտոնական տվյալներով, հարձակվող դեռահասը միայնակ է գործել, սակայն, ականատեսներից ոմանք պնդում են, որ նրանք երկուսն են եղել:

Աշակերտներից մեկն էլ պատմել է, որ 9-րդ դասարանի երկու աշակերտ հարձակվելով մի աղջկա վրա, նրան գցել են գետնին և «Մոլոտովի կոկտեյլ»-ով սկսել հարվածել գլխին: Ըստ նրա, հարձակվողները նույն դպրոցից են:

«ՌԻԱ Նովոստի»-ն նա հայտնել է, որ դպրոցում պահակ չկար:
     «Մենք անվտանգության աշխատակիցներ չունենք, միայն երկուսն են, որոնք նստում են մուտքի մոտ, իսկ նրանք արդեն ծերացել են»,- ասել է նա:

Աշակերտի խոսքով՝ մուտքի մոտ նրանք ոչ ոքի չեն ստուգում, անծանոթ այցելուներին նույնպես:

Հիշեցնենք, որ քննիչները քրեական գործ են հարուցել` «Մահափորձ երկու կամ ավելի անչափահասների նկատմամբ» և «անզգուշություն» հոդվածով:

13032 | 0
Facebook