Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 18 փետրվարի, 2019 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Միջազգային

Բուրյաթիի դպրոցի վրա հարձակում գործած անձը հիվանդանոցում է. նա փորձել է վերջ տալ կյանքին

11:30, ուրբաթ, 19 հունվարի, 2018 թ.
Բուրյաթիի դպրոցի վրա հարձակում գործած անձը հիվանդանոցում է. նա փորձել է վերջ տալ կյանքին

Դեռահասն, ով հարձակում է գործել Բուրյաթիի Ուրան-Էդեի դպրոցներից մեկը, հիվանդանոցում է. այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը:

Հետաքննիչները պատմել են, որ նա վնասվածքով գտնվում է հիվանդանոցում. փորձել է ինքնասպանություն գործել:

Հիշեցնենք՝ այսօր առավոտյան արտակարգ դեպք է տեղի ունեցել Բուրյաթիի Ուլան-Ուդե քաղաքի Բոր գյուղում տեղակայված թիվ 5 դպրոցում:

Բարձր դասարանի աշակերտներից մեկը «մոլոտովյան կոկտեյլ» կոչվող դյուրավառ հեղուկով ներխուժել է դպրոց և հրդեհել: Կան տուժածներ:

Հարուցվել է քրեական գործ՝ «Անչափահասների նկատմամբ երկու կամ ավելի անձանց սպանության փորձ կատարելու» հոդվածով: Դեպքի մանրամասները պարզելու համար անցկացվում է հետաքննություն:

| | |
3856 | 0
Facebook