Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մոսկվայում մայրը փորձել է վաճառել մանկահասակ դստեր անմեղությունը

01:05, ուրբաթ, 19 հունվարի, 2018 թ.
Մոսկվայում մայրը փորձել է վաճառել մանկահասակ դստեր անմեղությունը

Մոսկվայի քաղաքային դատարանը կալանավորել է Չելյաբինսկի շրջանի մի բնակչուհու, ով վաճառքի է հանած եղել իր 13 տարեկան դստեր անմեղությունը: Դրա համար նա պահանջել է 1,5 միլիոն ռուբլի: Կուսության վաճառքի մասին հայտարարությունը նա տեղադրել է պոռնոռեսուրսներից մեկում:

Քննությունը պազել է, որ 35-ամյա կինն իր բարեկամուհու հետ եկել է Մոսկվա, որպեսզի հանդիպի պոտենցիալ գնորդի հետ: Իսկ գնորդի դերում հանդես է եկել ոստիկանության ներկայացուցիչն, ով հանդիպել է կնոջ հետ, նրան վճարել պահանջված գումարն, ինչից հետո կնոջը ձերբակալել են:

Գործով ձերբակալվածի խափանման միջոց է ընտրվել կալանքը: Մանկահասակ աղջիկը գտնվում է բուժհաստատությունում:

Աղբյուրը` life.ru
| | |
41848 | 0
Facebook