Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ջիգարխանյանի նախկին կինը ցանկանում է չեղարկել դերասանի հետ ամուսնալուծությունը

18:10, հինգշաբթի, 18 հունվարի, 2018 թ.
Ջիգարխանյանի նախկին կինը ցանկանում է չեղարկել դերասանի հետ ամուսնալուծությունը

Անցած տարվա նոյեմբերին Կունցևի դատարանը ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանին և նրա կնոջը՝ Վիտալինա Ցիմբալյուկ Ռոմանովսկայային ամուսնալուծելու մասին որոշում էր ընդունել:

Ամուսնալուծությունից հետո Վիտալինան հայտարարել էր, որ դերասանի հետ հաշտվելու մտադրություն չունի և որ նոր կյանք է սկսում:

Սակայն այժմ, ինչպես գրում է Life-ը, հայտնի է դարձել, որ արտիստի նախկին կինը բողոքարկել է և մտադիր է հասնել ամուսնալուծության չեղարկմանը: Այս մասին Արմեն Ջիգարխանյանին հայտնել է «Թող խոսեն» հեռուստաշոուի հաղորդավար Դմիտրի Բորիսովը: Ջիգարխանյանը հայտարարել է, որ չի հասկանում նրա այդ մտադրությունը:

Ավելի վաղ ռուսական լրատվամիջոցները հայտնել էին, որ Ջիգարխանյանին հոսպիտալացրել են բարձր ճնշման պատճառով: Որոշ տեղեկությունների համաձայն՝ Ջիգարխանյանը մտադիր էր հանդիպել նախկին կնոջ ներկայացուցիչների հետ:

7705 | 2
Facebook