Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Apple-ն օգտատերերին թույլ կտա անջատել հին iPhone-ների աշխատանքի դանդաղեցումը

19:15, հինգշաբթի, 18 հունվարի, 2018 թ.
Apple-ն օգտատերերին թույլ կտա անջատել հին iPhone-ների աշխատանքի դանդաղեցումը

Apple կորպորացիան iOS-ի համար նոր թարմացում կթողարկի, որը թույլ կտա օգտատերերին անջատել հին iPhone-ների աշխատանքի դանդաղեցումը: Այս մասին ABC News-ի հետ զրույցում ասել է Apple-ի գործադիր տնօրեն Թիմ Քուքը:

Քուքը հիշեցրել է, որ հին iPhone-ների արտադրողականության գործառույթն ավելացվել էր սմարթֆոնների աշխատանքի ժամկետը երկարաձգելու նպատակով:

Այդպիսով, մեկ տարի օգտագործելուց հետո հին iPhone-ների մարտկոցն սկսում է անպիտան դառնալ, ինչը կարող է հանգեցնել սարքի անսպասելի անջատմանը:

«Երբ մենք ելույթ ունեցանք, մենք իսկապես հայտարարեցինք այդ մասին, և ես նույնիսկ չէի կարծում, որ դրան ուշադրություն կդարձնեն, այդ իսկ պատճառով մենք պետք է առավել հստակ արտահայտվեինք: Մենք իսկապես ներողություն ենք խնդրում նրանցից, ովքեր մտածում են, որ դա արվել է մեկ այլ նպատակով»,- հավելել է Apple-ի ղեկավարը:

12141 | 0
Facebook