Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 20 փետրվարի, 2019 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Միջազգային

Ծնվել է Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի երրորդ երեխան

14:45, չորեքշաբթի, 17 հունվարի, 2018 թ.
Ծնվել է Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի երրորդ երեխան

Ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանն ու նրա ամուսինը՝ Քանյե Ուեսթը, երրորդ անգամ ծնողներ են դարձել, հաղորդում է TMZ-ը:

Փոխնակ մայրն աղջիկ է ծննդաբերել:

Պարբերականի տեղեկություններով՝ աղջիկը ծնվել է երեկ Լոս Անջելեսի ծննդատներից մեկում: Ծննդատանը ներկա են գտնվել Քիմն ու Քանյեն, ինչպես նաև ծննդատուն են եկել Քիմի քույրերը:

Հայտնի է նաև, որ աղջիկը կշռում է 3 կգ-ից մի փոքր ավելի և ծնվել է առողջ: Երեխայի անունը դեռևս հայտնի չէ:

Նշենք, որ զույգն ունի 2 երեխա՝ աղջիկը՝ Նորթը, և տղան՝ Սեյթը: Ծննդաբերությունից հետո ռեալիթի շոուի աստղի մոտ առողջական խնդիրներ են առաջացել, այդ իսկ պատճառով նրա երրորդ երեխային լույս աշխարհ է բերել փոխնակ մայրը:

| | |
14622 | 0
Facebook
COMMENT.am