Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուսական օդանավը չի կարողացել լքել Մեքսիկան ՀՀ 4 քաղաքացու պատճառով

14:00, չորեքշաբթի, 17 հունվարի, 2018 թ.
Ռուսական օդանավը չի կարողացել լքել Մեքսիկան ՀՀ 4 քաղաքացու պատճառով

Ռուսական «Աէրոֆլոտ» խմբի մեջ մտնող «Ռոսսիա» ավիաընկերությունը չի կարողացել Մեքսիկայի Կանկուն քաղաքի օդանավակայանից ՌԴ մեկնել՝ Մեքսիկայի ավիացիոն իշխանությունների գործողությունների և ՀՀ 4 քաղաքացիների անսպասելի արտաքսման որոշման պատճառով: Այս մասին РИА Новости-ն ասել է ավիաընկերության ներկայացուցիչը:

Սկզբնապես, նրա խոսքով, FV5882 չարթերային չվերթը պետք է իրականացվեր Boeing-747 ինքնաթիռով՝ հունվարի 16-ին մոսկովյան ժամանակով ժամը 18.10-ին: «Սակայն Մեքսիկայի՝ արտագաղթի վերահսկողության անսպասելի պահանջով՝ «Ռոսսիա» ավիաընկերության չվերթով պետք է արտաքսվեին ՀՀ 4 քաղաքացիներ: Այդ իսկ պատճառով օդանավակայանը չի թույլատրել օդանավին թռիչքն իրականացնել»,- հայտնել են «Ռոսսիա» ավիաընկերությունում:

Ռուսական ավիաընկերությունը հայտնել է նաև, որ ՀՀ քաղաքացիների արտաքսումը տևել է 4 ժամ, ինքնաթիռը պատրաստ է եղել թռիչքն իրականացնել հունվարի 16-ին Մոսկվայի ժամանակովը ժամը 22.00-ին, սակայն, միևնույնն է, Մեքսիկայի ավիացիոն իշխանությունները թռիչքի թույլտվություն չեն տվել:

Արդյունքում թռիչքը տեղափոխվել է հունվարի 17-ին:

16337 | 0
Facebook