Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  չորեքշաբթի, 21 նոյեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
Telegram - t.me/mamul_am

Միջազգային

«ԱՄՆ-ն պատրաստ է ներգաղթյալներ ընդունել բոլոր վայրերից». Թրամփ

14:40, չորեքշաբթի, 17 հունվարի, 2018 թ.
«ԱՄՆ-ն պատրաստ է ներգաղթյալներ ընդունել բոլոր վայրերից». Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է ներգաղթյալների ընդունել «բոլոր վայրերից», հաղորդում է The Hill-ը:

«Ես ցանկանում եմ, որ նրանք ժամանեն բոլոր վայրերից: Բոլոր»,- ընդգծել է Թրամփը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ին պետք չեն ներգաղթյալներ աշխարհի «կեղտոտ» երկրներից: ՄԱԿ-ի՝ մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցիչ Ռուփերթ Քոլվիլն էլ հայտարարել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ներգաղթյալների մասին արված հայտարարությունն իսկապես ռասիստական է: ԱՄՆ-ում Հայիթիի դեսպանը ևս մեկնաբանել էր Թրամփի հայտարարությունը՝ նրան վատ դաստիարակված անվանելով: Թրամփն ի պատասխան այդ մեղադրանքներին՝ հայտարարել էր, որ ինքը ռասիստ չէ:

| | |
6855 | 0